Ինչ իրավիճակ է ռազմաճակատի Շուշիի հատվածում. Ներկայացնում է Արծրուն Հովհաննիսյանը
Նրա խոսքով, մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
«Ես երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երեւում է հակառակորդը նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կպուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են ու շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն: Փաստորեն արդեն երրոդ օրը շարունակվում են այս մարտերը: Մարտեր են ընթանում նաեւ Շուշիին մոտեցող ուղղություններով՝ Քարինտակում, Լիագոր եւ այլ հատվածներում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ երբ այս մարտերն ընթանում են եւ Շուշին պայքարում է մինչեւ վերջ, հայ զորականը պայքարում է մինչեւ վերջ, մեր բոլորիս պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել եւ այս պահին տեղին չեն որեւէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին, նահանջի մասին խոսակցությունները:
«Մենք դիմադրում ենք հերոսաբար եւ եթե անգամ նահանջում ենք, պետք է պահենք մեր մարտունակությունը: Զորքը պետք է պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը: