«30 վայրկյանում ոչնչացվեց Սպիտակ քաղաքը, զոհվեց 25 հազար մարդ, 500 հազարն ամբողջ Հայաստանում մնաց անօթևան». Թինա Կանդելակիի հրապարակումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«30 վայրկյանում ոչնչացվեց Սպիտակ քաղաքը, զոհվեց 25 հազար մարդ, 500 հազարն ամբողջ Հայաստանում մնաց անօթևան». Թինա Կանդելակիի հրապարակումը




Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցը, ինչի առթիվ «Match TV»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում հրապարակում է արել։ Նա վերահրապարակել է «Պուլ N 6» հեռուստաալիքի հաղորդագրությունը Տելեգրամում, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ցնցումների հզորությունը 12 բալանոց սանդղակով հասել է 10 միավորի։ Ընդամենը 30 վայրկյանում ոչնչացվեց Սպիտակ քաղաքը, զոհվեց 25 հազար մարդ, 500 հազարն ամբողջ Հայաստանում մնաց անօթևան: 1988թ․-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հանրապետությանն օգնել է ողջ Խորհրդային Միությունը, որը հսկայական երկրի միասնության վերջին դեպքն էր»։