Երևանում հանդես կգան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 28-ին և դեկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը, ջութակ (Գերմանիա) և Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Ռուսաստան):
Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է:
Դեկտեմբերի 29-ի համերգի տոմսերն արդեն վաճառքում են:
Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել 077 805 687 հեռախոսահամարով:
Համերգներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։