Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք Փաշինյանի կողմից հնչեցվող ոչ մի կոչի. Ջուլֆալակյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք Փաշինյանի կողմից հնչեցվող ոչ մի կոչի. Ջուլֆալակյան



ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ հրապարակ։

Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական զրույցներում, սոցիալական հարթակներում և հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ առաջացնելու համար, և դա զուտ ժամանակի հարց է։
Փաստորեն, ժամանակն եկավ։

Հուսամ՝ հանրությունը խոհեմ կգտնվի և անպատասխան կթողնի նրա կոչերը։
Չի՛ կարող երկիրը նման կերպ ղեկավարվել։

Սա ուղղակի կործանարար է բոլոր առումներով։ Ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում։ Միակ խոհեմ ելքը կամավոր հրաժարական տալն է և կրել պատասխանատվություն պատերազմի արդյունքի համար։
Իսկ Ազգի համար,հիրավի,սթափվելու պահ է։

Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչի