Հայաստան-Ռումինիա 3-2. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստան-Ռումինիա 3-2. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում ընդունել է Ռումինիայի հավաքականին։

Խաղն ուղիղ եթերում կցուցադրվի Արմենիա TV-ի եթերում: Հանդիպմանն օնլայն կարող եք հետևել նաև այս հղումով:


Հայտնի են մրցող թիմերի մեկնարկային կազմերը․

Հայաստան



Ռումինիա


Այս պահին մեր խմբի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է՝ ի դեմս Գերմանիայի և Հայաստանի հավաքականների։ Գերմանացիներն առաջինն են խփած և բաց թողնված գոլերի տարբերությամբ (Գերմանիա՝ 4-0, Հայաստան՝ 3-0)։ Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան ունեն երեքական միավոր, իսկ Իսլանդիան և Լիխտեյնշտեյնը դեռ միավորներ չեն վաստակել։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերում պատմության մեջ առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկած Հայաստանի ազգային հավաքականը հաղթեցնաև երրորդ խաղում: ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ռումինիայի հավաքականին և ֆանտաստիկ հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսլանդացիների դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխությունև դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման:

Ռումինացիներն ավելի ակտիվ սկսեցին խաղը և սկզբնամասում ունեին նկատելի տարածքային առավելություն: Հայաստանի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, բայց վտանգավոր հակագրոհներ անցկացնել չէր հաջողվում մեկնարկում:

9-րդ րոպեին հյուրերը լրջորեն սպառնացին Հայաստանի հավաքականի դարպասին: Տուգանայինից հետևեց վտանգավոր հարված, որից հետո Դավիդ Յուրչենկոն դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: Անչափ վտանգավոր ստացվեց նաև ռումինացիների խաղարկած անկյունայինը, սակայն դաշտի տերերի դարպասապահը դարձյալ հաջող գործեց:

14-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ստեղծեց առաջին վտանգավոր պահը՝ դաշտի կենտրոնում օգտվելով մրցակցի սխալից: Հարվածային դիրքում հայտնվեց Ալեքսանդր Կարապետյանը, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը դժվարությամբ փրկեց թիմին: Քիչ անց վտանգավոր հարված կատարեց նաև Տիգրան Բարսեղյանը, բայց գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:

23-րդ րոպեին հայկական թիմը կարող էր գոլ բերել սեփական դարպասին, եթե ռումինացիներն արդյունավետ կերպով օգտվեին դաշտի տերերի սխալից: Պահը ստացվեց վտանգավոր, իսկ հարվածը՝ բարձր

22-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Տիգրան Բարսեղյանը, իսկ 28-րդ րոպեին՝ Խորեն Բայրամյանը, ինչը նշանակում է, որ 2 կիսապաշտպանները բաց կթողնեն հաջորդ ընտրական հանդիպումը:

Խաղակեսի միջնամասում հանդիպումն անցնում էր առանց իրական գոլային պահերի: Ռումինացիները փորձում էին խաղալ կարճ փոխանցումներով կոմբիանցիոն ֆուտբոլ, բայց դաշտի տերերն աստիճանաբար կարողացան հավասարեցնել խաղը:

41-րդ րոպեին զգուշացվեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը ևս բաց կթողնի հաջորդ հանդիպումը:

41-ին րոպեին ռումինացիները խաղարկեցին ևս մեկ վտանգավոր անկյունային հարված, իսկ քիչ անց անցկացրին նաև սուր հակագրոհ, ինչին Հայաստանի հավաքականը պատասխանեց հաջորդ գրոհի ժամանակ: Մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Անդրե Կալիսիրը հայտնվեց հարվածային դիրքում, բայց նրա հարվածը շեղ ստացվեց: Խաղակեսի վերջնամասն անցավ փոխնիփոխ գրոհներով, և թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Խոակին Կապառոսը կատարեց եռակի փոխարինում՝ դաշտ դուրս բերելով Սարգիս Ադամյանին, 19-ամյա Ժիրայր Շաղոյանին ու Էդուարդ Սպերցյանին: Ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Սպերցյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում:

Երկրորդ խաղակեսի առաջին գոլային պահն ունեցավ Հայաստանի հավաքականը: 51-րդ րոպեին գրոհին միացած Հովհաննես Համբարձումյանը փոխանցում կատարեց Ժիրայր Շաղոյանին, որի հարվածը շեղ ստացվեց դարպասային հրապարակից:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտում բաց ֆուտբոլ էր ընթանում, ինչն օգտագար եղավ դաշտի տերերի համար: Հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, որն ազգային թիմում նորամուտը նշեց գոլով՝ 1:0:

61-րդ րոպեին տանտերերը կարող էին կրկնապատկել առավելությունը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում Սարգիս Արդամյանը գլխով շեղեցի գնդակի ուղղությունը, և հյուրերի դարպասապահը մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը: Ռումինացիների մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում, սակայն 62-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Աչքի ընկավ Ալեքսանդրու Չիկուլդեուն:

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջեց և սպասում էր իր շանսիրն, իսկ ռումինացիները դարձյալ ստացան տարածքային առավելություն:

72-րդ րոպեին Ռումինիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Եզրային գրոհը գլխի հարվածով եզրափակեց Ալեքսանդրու Չիկուլդեուն՝ դառնալով դուբլի հեղինակ:

78-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողներով: Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց անգլիական «Ռեդինգի» հարձակվող Գեորգե Պուշկաշը:

81-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը կորցրեց իրական գոլային պահ՝ չկարաողանալով օգտվել հայ ֆուտբոլիստների կոպիտ սխալից: Մեկ րոպե անց Ժիրայր Շաղոյանը վտանգավոր հարվածով սպառնաց մրցակցի դարպասին, իսկ վայրկյաններ անց Սարգիս Ադամյանը կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: Հայաստանի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը, բայց գոլ խփել չէր հաջողվում: 86-րդ րոպեին Սարգիս Ադամյանը կորցրեց ևս մեկ գոլային պահ:

Այն, ինչ չէիր ստացվում հայկական թիմի առջևի գծի խաղացողների մոտ, ստացվեց կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի մոտ: Հայաստանի հավաքականի ավագը 87-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

Դաշտի տերերը չէին դադարում գրոհել, իսկ 88-րդ րոպեին ստացան նաև 11 մետրանոց հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Տիգրան Բարսեղյանը և վստահորեն գրավեց դարպասը՝ 3:2:

Հայաստանի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային: Այդ խաղից 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհյուրընկավի Գերմանիային, իսկ սերպեմբերի 8-ին տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հետ:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ռումինիա՝ 3:2 (տեսանյութ)

Էդուարդ Սպերցյան, 56, Վարազդատ Հարոյան, 87, Տիգրան Բարսեղյան, 89 (11մ) – Ալեքսանդրու Չիկուլդեու, 62, 72

Հեռացում՝ Գեորգե Պուշկաշ, 78




                    

          

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան  / NEWS.am SPORT /