«Չեմ կարող ասել, որ նա շատ ուրախ էր իր ուղին շարունակելու իմ որոշման համար». Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի առաջին cover-ը, երգչուհի դառնալու որոշումն ու հոր արձագանքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Չեմ կարող ասել, որ նա շատ ուրախ էր իր ուղին շարունակելու իմ որոշման համար». Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի առաջին cover-ը, երգչուհի դառնալու որոշումն ու հոր արձագանքը



Արսեն Սաֆարյանի 18-ամյա դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, օրերս զարմացրեց իր հետեւորդներին ու երգչի երկրպագուներին՝ տեղադրելով Սոնա Ռուբենյանի` «Ապրելու չափ համառ» երգի իր cover տարբերակը: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Էլենը ժառանգել է հայրիկի՝ երգելու տաղանդը, իսկ, թե ինչպես որոշեց հենց այս շրջանում ցուցադրել իր կարողությունները, ինչպես է հայրն ընդունել իր որոշումն ու, արդյոք, պատրասվում է սկսել երգչուհու կարիերա՝ NEWS.am STYLE-ը պարզել է նրանից:

 
 Էլենն ասում է, որ մանկուց է հասկացել, որ երգն իր կյանքի անբաժան մասն է դառնալու: Նա ավարտել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որտեղ ունեցել է թե՛ վոկալի դասեր, թե՛ հաճախել է սոլֆեջիոյի։ Էլենը սովորել է նաեւ դերասանական վարպետություն, երգի ոճաբանություն եւ բեմական կեցվածք։