Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ․ ԱԻՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ․ ԱԻՆ




Մայիսի 24-ին` ժամը 12:10-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։