Մարիամ Ալեքսանյանն՝ ավտովթարի, նյարդայնացնող հանգամանքի եւ ապագա ամուսնու մասին
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրերս ինստագրամյան «Սթորի» բաժնում հարցուպատասխան էր նախաձեռնել, դե, իսկ հետեւորդները տարաբնույթ հարցեր են հղել:
Նրանք հետաքրքրվել են, թե որ բուհն է ավարտել դերասանուհին (ԵԹԿՊԻ), արդյո՞ք շատ է վախեցել վերջերս տեղի ունեցած ավտովթարից, ինչպիսի՞ն պետք է լինի ապագա ամուսինը, եւ այլն:
Հետեւորդներից մեկը խորհուրդ է հարցրել՝ ինչ անել, երբ նախկին ընկերն ուրիշի հետ է, Մարիամն էլ հորդորել է առավելագույնս երջանիկ ապրել:
Խոսելով ավտովթարի մասին՝ դերասանուհին նշել է, որ երկու օր վատ է եղել, գլխացավ ու սրտխառնոց է ունեցել.«Այժմ լավ եմ, շնորհակալություն: Ավտոմեքենա չունեմ, եւ դա է միակ նյարդայնացնող հանգամանքը»:
Ըստ Մարիամի՝ ապագա ամուսինը պետք է լինի հոգատար, ռոմանտիկ, ծայրահեղ ուշադիր, առատաձեռն ու աշխատասեր: