Հայտնի են Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները




Հայտնի են Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները:

Ինչպես հայտնում է RT-ն, ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Ջուլիա Դյուկորնոն արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» «Տիտան» ֆիլմի համար:

Գրան-պրի մրցանակին երկու ֆիլմ է արժանացել՝ ֆինն ռեժիսոր Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ համար 6»-ը և իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Հերոս»-ը:

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթողը ֆրանսիացի Լեոս Կարակսն է՝ «Աննեթթ» մյուզիքլի համար:

Լավագույն սցենար անվանակարգի գլխավոր դափնեկիրը ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուտին է՝ «Նստիր մեքենայիս ղեկին» ֆիլմի համար:

Տղամարդու լավագույն դեր անվանակարգի հաղթողը ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսն է՝ «Նիտրամ» ֆիլմում խաղացած դերի համար:

Նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեյնսվեն կանացի լավագույն դեր անվանակարգի դափնեկիրն է՝ «Աշխարհի ամենանիհար մարդը» ֆիլմում խաղացած դերի համար:

Իտալացի կինոռեժիսոր Մարկո Բելլոկկիոն արժանացել է «Ոսկե արմավենու» մրցանակին:

Կաննի կինոփառատոնում այս տարի 24 ֆիլմ էր ներկայացված: