Սարգիս Բեգոյանը մեծ առավելությամբ հաղթեց թուրք մրցակցին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարգիս Բեգոյանը մեծ առավելությամբ հաղթեց թուրք մրցակցին




Հունգարիայում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայաստանցի 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը վիճակահանությամբ մեկնարկային գոտեմարտն անցկացրեց թուրք Բեքիր Կեսերի հետ:

Պայքարն ընթացավ մեր ըմբիշի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց նրա ավելի քան վստահ հաղթանակով՝ 13:4:

Քառորդ եզրափակչում Սարգսի մրցակիցը հնդիկ Աման Ամանն է: