Մանե Թանդիլյանի պատասխանը Ալիևին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանե Թանդիլյանի պատասխանը Ալիևին




Արցախում այս պահին ոչ թե 25, այլ 120 հազար հայ է ապրում։ 

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` այս կերպ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ 

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ, և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120 000 հայ»,– գրում է Թանդիլյանը։ 

Նա նաև շեշտում է, որ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, և հենց դա է Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնը։ 

Մանե Թանդիլյանը նաև հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական տեղեկություն են ներկայացնում Արցախում հայկական կյանքի բնակաոնն ընթացքի մասին։ 

Հիշեցնենք` Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախում ապրում է 25000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը։