Գուրգեն Դաբաղյանի նոր տեսահոլովակի հերոսուհին կինն է. BRAVO.am
«Յար ջան»՝ այսպես է կոչվում Գուրգեն Դաբաղյանի նոր երգը, որի հիման վրա վերջերս տեսահոլովակ է նկարահանվել: Թե ինչպես է ստացվել, որ կինն է հոլովակի հերոսուհին, ինչպես են անցել նկարահանումները, երգիչը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
Տեսահոլովակը նկարահանել են Գյումրիում.«Ռեժիսոր Վահե Հարությունյանն իսկապես շատ լավ վայր գտավ՝ գեղեցիկ, երգին համապատասխան, որտեղ հոլովակներ դեռեւս չեն նկարահանվել, հաճելի մթնոլորտում ենք աշխատել: Իհարկե, բարդություններ եւս կային. ամբողջ օրն անքուն, ոտքի վրա ենք անցկացրել, բայց կարեւորը՝ հաճելի աշխատանք է եւ լավ բանի համար»:
Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ երգչի կինը:
Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է հաջորդ շաբաթ: