Հրապարակվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրապարակվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը




Variety պարբերականը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը։

Այն գլխավորում է Դենիել Քրեյգը, որը 100 միլիոն դոլար է վաստակել Ռայան Ռեյնոլդսի «Հանել դանակները» ֆիլմի երկու մասում մասնակցության համար։ Գումարի չափը բացատրվում է նրանով, որ «Netflix» սթրիմինգային ծառայությունը փոխհատուցում է գումարները, որոնք արտիստը կարող էր վաստակել, եթե նախագծերը ցուցադրվեին միայն կինոթատրոններում։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը, որի հոնորարը «Կարմիր ծանուցում» ֆիլմում կարող է կազմել 50 միլիոն դոլար։ Երրորդ տեղը կիսում են Ուիլ Սմիթն ու Դենզել Վաշինգթոնը․ երկուսն էլ 2021թ․-ին 40 միլիոն դոլարի չափով հոնարար են ստացել։ Սմիթը նկարահանվել է «Ռիչարդ արքա», իսկ Վաշինգթոնը՝ «Սատանան մանրուքներում է» ֆիլմում։

Տասնյակում ներառվել են նաեւ Լեոնարդո դի Կապրիոն, Մարկ Ուոլբերգը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջուլիա Ռոբերտսը, Սանդրա Բալոկը ե Ռայան Գոսլինգը։

Լուսանկարը՝ Francois Duhamel; Metro-Goldwyn-Mayer Pictures/Columbia Pictures/
EON Productions