«Ռոմայի» հաղթանակն ու Հենրիխ Մխիթարյանի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ռոմայի» հաղթանակն ու Հենրիխ Մխիթարյանի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ




Ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» ընդունեց «Ֆիորենտինային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Արդեն 17-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց հյուրերի լեհ դարպասապահ Բարտլոմեյ Դրոնգովսկին։ Դրանից հետո իսպանացի հարձակվող Խոսե Կալիեխոնի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ իտալացի դարպասապահ Պիետրո Տերաչիանոն։

Ա Սերիայի նոր մրցաշրջանում «Ռոմայի» առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ 26-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց հռոմեական թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Գոլը գրանցվեց VAR-ի կիրառումից հետո։ Մխիթարյանը խաղից դուրս վիճակում չէր փոխանցման պահին։

52-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։

60-րդ րոպեին «Ֆիորենտինան» կարողացավ վերականգնել հավասարությունը սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչի գոլի շնորհիվ։

4 րոպե անց «Ռոմայի» երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն։ Գոլային փոխանցումը դարձյալ կատարեց Թեմի Աբրահամը։ 80-րդ րոպեին Վերետուն ձեւակերպեց դուբլ։ Թիմի նորեկ, ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինել էր Աբրահամին։

Հենրիխ Մխիթարյանին 84-րդ րոպեին փոխարինեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում ներկա էր 26 հազար 997 հանդիսական։


«Ռոման» հավասարվեց առաջին տուրում հաղթանակներ տարած «Ինտերին», «Լացիոյին», «Նապոլիին», «Բոլոնիային», «Սասուոլոյին», «Ատալանտային»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 3։1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 26, Ժորդան Վերետու, 64, 80 - Նիկոլա Միլենկովիչ, 60

Հեռացումներ՝ Նիկոլո Ձանյոլո («Ռոմա»), 52, երկրորդ դեղին քարտ – Բարտլոմեյ Դրոնգովսկի («Ֆիորենտինա»), 17


«Նապոլի» - «Վենեցիա»՝ 2։0

Լորենցո Ինսինիե, 62, 11մ, Էլիֆ Էլմաս, 72

Չիրացրած 11մ՝ Լորենցո Ինսինիե, 57

Հեռացում՝ Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), 23