Բացահայտվել են Samsung-ի նոր սմարթֆոնները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բացահայտվել են Samsung-ի նոր սմարթֆոնները




Samsung-ը 2022 թվականին կթողարկի սմարթֆոնների 52 մոդել, հայտնում է The Elec-ը։

Պարբերականի լրագրողները նման եզրակացության են հանգել մատակարարումների պլանն ուսումնասիրելուց հետո, որը խմբագրության տրամադրության տակ է հայտնվել: Դրանից հետեւում է, որ 52 նոր սմարթֆոնի թողարկումը նախատեսվում է 2022 թվականին. ընկերությունը մտադիր է թողարկել ընդհանուր 67 միլիոն միավոր։ Նոր տարին կորեական կորպորացիայի համար կսկսվի առաջատար Galaxy S22 շարքի թողարկմամբ։ Այդպես, Galaxy S22 բազային մոդելի մատակարարումների թիվը կկազմի 14 մլն, Galaxy S22 +-ինը` 8 մլն, Galaxy S22 Ultra-ինը՝ 11 մլն միավոր։

Բացահայտված տեղեկատվությունից հետեւում է, որ ընկերությունում մտադիր են նոր ծալովի սարքեր թողարկել՝ 2.9 մլն միավոր Galaxy Z Fold 4, 6.9 մլն միավոր Galaxy Z Flip 4։ Բացի այդ, Samsung-ը լրացուցիչ 4 մլն միավոր ավելի վաղ թողարկված Galaxy Z Fold 3 եւ 9 միլիոն միավոր Galaxy Z Flip 3 կարտադրի:

Այսպես թե այնպես, մատակարարման մեծ մասը բաժին կհասնի կոմպրոմիսային սմարթֆոններին, որոնք նախատեսված են զարգացող շուկաների համար: Galaxy A53, A13 եւ A33 մոդելները կկազմեն մատակարարումների 23 տոկոսը: