Հոլի Բերին ամուսնացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հոլի Բերին ամուսնացել է



Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնացել է սիրելիի՝ ամերիկացի երգիչ Վան Հանթի հետ: Ուրախալի լուրով աստղը կիսվել է ինստագրամյան իր էջում: Հրապարակման մեջ դերասանուհին ցուցադրել է իր ռոմանտիկ համբույրն ամուսնու հետ, իսկ նրանց հետեւում՝ պատուհանից այն կողմ, բացվում է գեղեցիկ տեսարան դեպի օվկիանոս:


Լուսանկարի մեկնաբանությունները ողողված են 55-ամյա Բերիին ուղղված շնորհավորանքներով: Իր շնորհավորանքն է թողել նաեւ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը. «Շնորհավորում եմ, գեղեցիկ եք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ մինչ Հանթին հանդիպելը Հոլի Բերին հարաբերությունների մեջ էր կանադացի մոդել Գաբրիել Օբրիի հետ: 2008 թ-ի մարտին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը, սակայն երկու տարի անց՝ 5 տարի միասին լինելուց հետո, զույգը բաժանվել է: