Լեւոն Քոչարյանը պատմել է իր եւ Սիրուշոյի առաջին հանդիպման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեւոն Քոչարյանը պատմել է իր եւ Սիրուշոյի առաջին հանդիպման մասին




Լեւոն Քոչարյանը Ինստագրամի իր էջում պատմել է, որ իր եւ Սիրուշոյի առաջին հանդիպումը եղել է լուսահոգի Արթուր Գրիգորյանի շնորհիվ: Նա Սիրուշոյի եւ որդիների հետ Սեւանում արված լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով այն պատշգամբը, որտեղ էլ 2001 թվականին ծանոթացել են ինքն ու ապագա կինը:

«Սա Կապուտակ Սեւանն է, ետեւում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանն՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների: Ամեն երեկո նրանք հավաքվում էին Գրիգորիչի սենյակում եւ միասին խաղեր խաղում, զրուցում: Ես եւս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում, ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն՝ 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել»,-գրել է Լեւոնը:


Նա շնորհակալություն է հայտնել Արթուր Գրիգորյանին՝ 2001-ի ամռանն իրենց հյուրընկալելու համար, ինչի շնորհիվ էլ սկիզբ է դրվել իր եւ Սիրուշոյի ընտանիքի ստեղծմանը:

«Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը եւ նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ»,-նշել է Լեւոն Քոչարյանը: