Իրենով հասկացա,որ իմ աղջիկը պետք ա պարտադիր քուրիկ ունենա. ով է սկանդալային մոդել Լյուսիի հարազատ քույրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իրենով հասկացա,որ իմ աղջիկը պետք ա պարտադիր քուրիկ ունենա. ով է սկանդալային մոդել Լյուսիի հարազատ քույրը



Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը ինստագրամի իր էջում քրոջ հետ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան օրը:



«Ինչ էլ լինի դու իմ պուճուրն ես մնալու ու, ձև չունես, պետք ա դիմանաս
ժամանակ առ ժամանակ
արթնացող մամայությանս :

Ժող, էսօր իմ աշխարհի,
իմ ամենակարևորի ծնունդն ա:

Իրենով ես հասկացա,
որ իմ աղջիկը պետք ա պարտադիր
քուրիկ ունենա, որ քուրիկից քաղցր բան չկա, որ լավ քուրիկը մի ամբողջ տիեզերք ա…

Մաշս, մենք էնքան լավ ու էնքան շատ ֆոտո ունենք ու ապրած թույն պահեր, որ դժվար էր ընտրել դրանցից 10-ը փոսթելու համար:

Ուզում եմ առողջ լինես, երջանիկ
ու հեռու փորձանքներից ու վատ մարդկանցից: Ուզում եմ ուրախ պահերդ էնքան շատ լինեն, որ վատերը չհամարձակվեն գլուխ բարձրացնել:

Ուզում եմ աշխարհի ամենաթույն, ամենահագեցած, ամենագժոտ ու ամենակայֆ կյանքը ունենաս՝
լի օվկիանոսներով, սերֆինգներով,
սարերով ու սնոուբոռդերով

Սիրում եմ քեզ շատ
Շնորհակալ եմ, որ կաս իմ կյանքում:

Առանց քեզ ինձ շատ մենակ
ու շատ տխուր կլիներ ու, հաստատ, անտանելի շատ քանակությամբ ավելի սխալներ կանեի, իմ նադզոՌ, իմ խելացի,
իմ սթափ, զգոն ու խելամիտ աղջիկ:

Քո ծննունդով ես դարձա լիարժեք, շնորհակալ եմ, որ հենց
մեր ընտանիքը ու մեզ ընտրեցիր
ուղիղ 30 տարի առաջ:

Գրկում եմ պիիինդ
Կհանդիպենք երեկոյան»: