«Շնորհակալ եմ Աստծուց ու քո ծնողներից, որ հենց դու ինձ բաժին հասար, քեզ շատ եմ սիրում»․ Սեւակ Ամրոյանը շնորհավորել է կնոջը
Երգիչ Սեւակ Ամրոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ կնոջը շնորհավորելով ծննդյան օրվա առիթով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Իտալիայում։ «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս, լինես առողջ, երջանիկ ու մնաս էնպիսին ինչպիսին կաս՝ հավատարիմ ինքդ քեզ ու քո նորաստեղծ ընտանիքին:
Շնորհակալ եմ Աստծուց ու քո ծնողներից, որ հենց դու ինձ բաժին հասար, ես քեզ շատ եմ սիրում»,- մեկնաբանություններում գրել է Սեւակը։