Մահացել է Foo Fighters խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է Foo Fighters խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը



50 տարեկանում մահացել է ամերիկյան Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը։ Այս մասին ասված է խմբի Twitter-յան էջում։


«Foo Fighters-ի ընտանիքն ավերված է մեր սիրելի Թեյլոր Հոքինսի ողբերգական եւ վաղաժամ մահով։ Նրա երաժշտական ոգին ու վարակիչ ծիծաղը կապրեն մեզ հետ հավերժ։ Մեր սրտերը նրա կնոջ, երեխաների եւ ընտանիքի հետ են, եւ մենք ամենայն հարգանքով խնդրում ենք չանհանգստացնել նրանց այս աներեւակայելի ծանր պահին», - ասված է հաղորդագրության մեջ:

Մահվան պատճառի մասին խումբը ոչ մի տեղեկություն չի հայտնել.

Աղբյուրը՝ Gazeta.ru