Հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանի նոր ֆիլմն ու դերը CBS-ի S.W.A.T. սերիալում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանի նոր ֆիլմն ու դերը CBS-ի S.W.A.T. սերիալում




Հոլիվուդում նկարահանվող հայ դերասան Ռոման Միտիչյանը վերջերս Լոս Անջելեսում ներկայացրել է իր ռեժիսորական նոր աշխատանքը՝ «Իրական հերոսները չեն մահանում»/Real Heroes Don’t Die կարճամետրաժ ֆիլմը: Բացի այդ՝ հայազգի դերասանը իր մասնակցությունն է ունեցել CBS-ի S.W.A.T./ «Հրեշտակների քաղաքի հատուկ ուժերը» հայտնի սերիալի էպիզոդներից մեկում:

Իր աշխատանքային նորություններով դերասանը կրկին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ ու պատմել առաջիկա ծրագրերի մասին:

««Իրական հերոսները չեն մահանում» ֆիմը սեւ կատակերգություն է հայ պապի մասին, որը մասնակցել է Համաշխարհային պատերազմին: Ֆիլմի գլխավոր հերոսներն են Պապն ու նացիստ գեներալը: Այս ֆիլմի շրջանակում պատիվ եմ ունեցել աշխատելու շատ լավ դերասանների հետ, նրանց շարքում են Գրիգոր Օգարյանը, Միքայել Փաշանը, Մկրտիչ Էլբակյանը, Դավիթ Սարգսյանը, Դրյու Թեյլոր Բրաունը եւ այլք: Ֆիլմի պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում: Պանդեմիայի պատճառով մեր առջեւ շատ մարտահրավերներ ծագեցին, բայց, Փառք Աստծո, այն կայացավ: Այս պահին Հայաստանում այն ցուցադրելու ծրագրեր չկան, քանի որ նախ՝ մտածում ենք ֆիլմը ներկայացնել մի քանի փառատոնի»,-մանրամասնեց Ռոմանը:

Նա պատմեց, որ ժապավենը նկարահանել են 6 օրում, իսկ ստեղծման գաղափարը հանդիսացել է հենց Համաշխարհային պատերազմը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ռեժիսորներն իրեն մշտապես տեսնում են բացասական կերպարներում, Ռոմանը պատասխանեց:

 
 Հիմա դերասանը եւս մի քանի նորության շուրջ է աշխատում:

«Վերջերս ավարտեցինք մեր նոր ֆիլմի նկարահանումները, հիմա այն մոնտաժի փուլում է: Առջեւում շատ նախագծեր են սպասվում, որոնց շուրջ կզրուցենք ավելի ուշ»:


Լուսանկարները տրամադրել է Ռոման Միտիչյանը
Նյութի աղբյուրը այստեղ: