Տեսեք՝ ինչպես է Անահիտ Սիմոնյանը ձեռք առնում Օկսի Ավդալյանին. starnews.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսեք՝ ինչպես է Անահիտ Սիմոնյանը ձեռք առնում Օկսի Ավդալյանին. starnews.am




Starnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 18-ին Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի որդու ծնունդն էր:

 
 Անահիտը ջանք չէր խնայել, որպեսզի Արմանի օրը անմոռանալի դարձներ:

 
 Նա տոնական օրվա համար հատուկ լիմուզին էր պատվիրել, որն Արմանին եւ նրա ընկերներին տեղափոխել էր խնջույքի վայր:

 
 Starnews-ի աչքից չի վրիպել, որ երբ մեքենայի մեջ միացել է Օկսի Ավդալյանի «Ասա-խոսա» երգը, երեխաները փակել են իրենց ականջները:

 
 Անահիտին տվյալ տեսարանը զվարճացրել է:



Հավելենք, որ Արմանի ծննդյան օրն Անահիտը նրա հետ գնացել էր Հայկոյի գերեզմանին:

 
 «Գիտեմ՝ մեզ հետ ես»,-խնկով եւ ծաղիկներով լուսանկարին կից գրել էր նա:

 
 Հավելենք, որ Անահիտ Սիմոնյանն որդու ծննդյան առիթով նաեւ հուզիչ տեսանյութ էր հրապարակել:


Իսկ ավելի վաղ իր շնորհակալություն էր հայտնել Աստծուն եւ Հայկոյին նման որդու համար: