Անի Երանյանի կտրուկ ոճային փոփոխությունը
Դերասանուհի Անի Երանյանը, որն այս շրջանում բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ ներկայացրել է իր արտաքին ոճային փոփոխությունը՝ երկարեցնելով մազերը:
Վերջին տարիների ընթացքում դերասանուհին հաճախ է դիմում արտաքին փոփոխությունների, իսկ նրա կարճ սանրվածքն ու սպորտային ոճը բազում հարցեր է առաջացրել օգտատերերի մոտ: