«Արարատ-Արմենիան» պարտվեց և լքեց Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» 11 մետրանոցներով պարտվեց տեղի «Պայդե» թիմին և լքեց Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարը։
Խաղի հիմնական և ավելացրած ժամանակն ավարտվեց առանց գոլերի` 0։0 հաշվով։
Էստոնական «Պայդե» թիմի հետ երևանյան հանդիպումը Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար մեղմ ասած հաջող չէր։
Առջևի գծում մեր թիմը չկարողացավ ռեալ գոլային պահեր ստեղծել, և բացի այդ էլ մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր եղան։