Քրիստինա Ագիլերան սոցցանցում անդրադարձել է երևանյան մենահամերգի ամսաթվին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քրիստինա Ագիլերան սոցցանցում անդրադարձել է երևանյան մենահամերգի ամսաթվին




Փոփ աստղ Քրիստինա Ագիլերան «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երևանյան մենահամերգի մասին՝ նշելով, որ աշխատում են Երևանում «Հայա» փառատոնի շրջանակում կայանալիք իր մենահամերգը տեղափոխելու ուղղությամբ:

Նա գրել է. «Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»:

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել էր: Այդ մասին հայտնել էր փառատոնը: