Համերգի ժամանակ Դրեյքի երկրպագուն ընկել է պատշգամբից. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համերգի ժամանակ Դրեյքի երկրպագուն ընկել է պատշգամբից. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ




Կանադացի ռեփ կատարող Դրեյքի երկրպագուն Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ ընկել է պատշգամբից, հայտնում է Page Six-ը։


Նշվում է, որ «Ապոլոն» թատրոնում տեղի ունեցած ելույթի ժամանակ տղամարդը պատշգամբից ընկել է նվագախմբի համար նախատեսված հարթակը, ինչի պատճառով երաժիշտը որոշել է դադարեցնել շոուն։ Ներկաներից ոմանք պնդում են, որ երկրպագուն իրականում չի ընկել, այլ ինքն է փորձել պատշգամբից նետվել ամբոխի մեջ։


Արտիստի երկրպագուն լուրջ վնասվածքներ չի ստացել եւ ընկնելուց անմիջապես հետո սկսել է ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսել։