Փերիս Հիլթոնը մայր է դարձել
Հոլիվուդյան դերասանուհի եւ մոդել Փերիս Հիլթոնն ունեցել է իր առաջնեկին։ Փոքրիկի լույս աշխարհ գալու մասին Հիլթոնը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։
Դերասանուհին հրապարակել է իր եւ փոքրիկի ձեռքերի լուսանկարը, որին կից գրել է. «Դու արդեն սիրված ես ավելի քան կարելի է ասել»։
Հիշեցնենք, որ Հիլթոնն ամուսնացել է նոյեմբերին`40-ամյա գործարար Քարթեր Ռեումի հետ։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան աստղեր, օրինակ՝ Էմմա Ռոբերթսը, Էշլի Բենսոնը եւ երգչուհի Բի բի Ռեքսան։