Լիոնել Մեսին ժամանել է Սաուդյան Արաբիա. ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիոնել Մեսին ժամանել է Սաուդյան Արաբիա. ՖՈՏՈ




Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Սաուդյան Արաբիա, հաղորդում է Goal.com-ը։ Նա արդեն երկրորդ անգամ է գործնական այցելություն կատարում այդ երկիր։ Մեսին Սաուդյան Արաբիայի տուրիստական գերատեսչության դեսպանն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը Մեսիին առաջարկել է 400 միլիոն եվրոյի պայմանագիր, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։



Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։