Ալեքսիսի Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեքսիսի Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին




Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի ընտանիքիում համալրում է սպասվում։ Հայտնի թենիսիստուհին սպասում է երկրորդ երեխային։ Նա ամուսնու հետ Met Gala-յին ներկայացել է նկատելի կլորացած որովայնով։ Ավելի ուշ Ուիլյամսն իր հղիությունը հաստատել է սոցիալական ցանցերում: «Այնքան ոգեւորվեցի, երբ Աննա Վինտուրը մեզ երեքիս հրավիրեց Met Gala-յին»,- գրել է նա։



Հիշեցնենք, որ Սերենան երջանիկ է գործարար Ալեքսիս Օհանյանի հետ հարաբերություններում։ Զույգը ծանոթացել է 2015 թվականի գարնանը։ 2017 թվականի աշնանը նա լույս աշխարհ բերեց իր դստերը, ում անվանեցին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը։ Երեխայի ծնվելուց երկու ամիս անց Սերենան եւ Ալեքսիսն ամուսնացել են Նոր Օռլեանում։

Լուսանկարները՝ GettyImages