EXCLUSIVE! Արման Անտոնյան. ,,Այո՚, ես լքել եմ Հայաստանը,, - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

EXCLUSIVE! Արման Անտոնյան. ,,Այո՚, ես լքել եմ Հայաստանը,,


Երգահան Արման Անտոնյանը արդեն երկար ժամանակ է ինչ Հայաստանում չի բնակվում:Ինչով է պայմանավորված Արմանի Հայաստանից մեկնելը և որտեղ է նա հիմա ու ինչով է զբաղվում:
Ներկայացնում ենք Արմանի բացառիկ հարցազրույցը երկրից հեռանալու, անձնական կյանքի և սպասելիք նորությունների մասին:

-Արման որքան ժամանակ է որ երգեր եք գրում:
-Թվում է, թե մի ողջ կյանք, սակայն որպես այդպիսին պրոֆեսիոնալ երգով սկսել եմ զբաղվել 2011 թվականից, երբ սկսեցի հաճախ այցելել իմ լավագույն ընկերներից մեկի` Էդգար Ալեքսանյանի մոտ, ով այժմ հանդիսանում է "Duetro Studio"-ի հիմնադիրն ու ղեկավարը։ Կարծես երեկ լիներ. հիշում եմ ամեն բան, առաջին քայլերս դեպի մեծ ասպարեզ։ Որտեղ էլ լինեմ, ինչքան ժամանակ էլ անցնի, երբեք չեմ մոռանա իմ առաջին ուսուցչին, առաջին ընկերոջս այս ասպարեզում` Էդգարին, քանզի այն ինչ այսօր ես ունեմ` համարում եմ նրա վաստակը։ Նա է ինձ ուժ տվել, հավատ սերմանել իմ գործի մեջ ու նրա շնորհիվ եմ կարողացել բարձրանալ ու իմ տեղը գրավել հայկական էստրադայում։


-Կխնդրեմ առանձնացնեք Ձեր ամենասիրված աշխատանքը: 
-Չեմ կարող առանձնացնել որևէ մի երգ, որ ավելի շատ եմ սիրում, իհարկե կան երգեր, որ ավելի հոգեհարազատ են, դրանք այն երգերն են, որոնք համարվում են ոչ կոմերցիոն, այսինքն երգեր, որոնք գրվել են ժամանակի ու սրտի թելադրանքով, այլ ոչ պատվիրատուի ցանկությամբ։ Տարօրինակ կթվա, բայց իմ երգերն ինձ համար ասես իմ երեխաներտը լինեն, չեմ կարող տարբեր սիրել, բոլորն էլ իմն են ու իմ բնությունն են, ներաշխարհս, որ երկար ժամանակ փակ էր ոսկե ժապավենով ու շնորհիվ լավ ու բարի մարդկանց այդ գեղեցիկ ժապավենն այսօր բացվել ու կապվել է թևիս և ուղեկցում է ինձ ամենուր։

-Հայաստանում աշխատել եք շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ, արդյոք Ձեր աշխատանքերը հասանելի է բոլորին, խոսքը ֆինանսի մասին է:
- Երբեք չեմ մասսայականացրել իմ արած աշխատանքի արժեքը, այսօր էլ բացառություն չեմ անի, միայն կարող եմ ասել,որ այդքան էլ հեշտ ու հարմար չէ ձեռք բերել իմ երգերը… Այդքան էլ հասանելի չեն կարծում եմ։




-Աշխատել եք արդյոք այլ աստղերի հետ՝ Հայաստանից դուրս: 
-Այո, իհարկե աշխատել ու շարունակում եմ աշխատել արտիստների հետ, ովքեր ապրում են սփյուռքում, ասեմ ավելին, նույնիսկ աշխատում եմ այլազգի ներկայացուցիչների հետ։

-Ունեք այնպիսի աշխատանքը, որը հիթ է դառել: 
-Հարցն այդքան էլ ադեկվատ չէ ու իմ կանոններից դուրս է, բայց ամեն դեպքում մի փոքր կանդրադառնամ. Ես չգիտեմ որևէ չափման միջոց, որով կարելի է ասել երգի հիթային լինելը, ինձ համար էական չէ դիտում, ճանաչված և այլն, կարևորը սիրված լինելն է, իսկ այդպիսի երգեր շատ շատ ունեմ, որոնք սիրված են ու որոշ մարդկանց չափորոշիչներով համարվում են հիթեր։ 

-Արդյոք եղել են հատուկ պատվերներ ինչ-որ մեկին նվիրված:
-Վերջին շրջանում հայկական իրականության մեջ տարածված երևույթ է անվանական առիթի համար պատվիրել երգեր, ես էլ որպես երգահան բացառություն չեմ ու վերջին շրջանում գրածս երգերի մեծ մասը եղել է անվանական։ 

-Որպես երգահան բազմաթիվ սիրային երգերի հեղինակ եք, արդյոք եղել են հատուկ Ձեր համար կատարում, որը նվիրել եք Ձեր սիրելիին: 
-Հարցը էլի սրտիս մոտ չէ, չեմ սիրում կիսվել անձնական թեմաներից, բայց այսօր մի տեսակ բարի եմ ու կպատասխանեմ հարցին, բայց մասամբ)))). Այո՚, եղել են երգեր, որոնք կապված են եղել իմ կյանքի հետ, նույնիսկ իմ սիրած աղջկա մասին, բայց քանի որ սիրտս այս պահին ազատ է, չեմ խոսի նախկին սիրուցս։ 

-Որ փուլում է գտնվում Ձեր անձնական կայնքը, արդյոք Ձեր սիրտը մինչ օրս ազատ է: 
-Ես ակամայից նախորդ հարցում արդեն պատասխանել եմ Ձեր հարցին, սակայն չեմ զլանա ու կասեմ, որ սիրտս ազատ է, դեռ փնտրում եմ ու հուսով եմ շատ չեմ սպասի։

-Դուք այժմ չեք բնակվում Հայաստանում, կասեք ինչն է պատճառը, որ լքել եք Հայրենիքը:
 - Իհարկե ամենաքննարկված հարցը, որ վերջին շրջանում շատերին է հուզում ու շատ քննարկումներ են լինում իմ կամքից անկախ։ Այո, ես լքել եմ Երևանն ու այս անգամ կարծում եմ երկար ժամանակով, կամ գուցե ընդմիշտ։ Բայց իմ սիրտն ու հոգին թողել եմ հայրենիքում, ու իմ աշխատանքը չեմ թողել, այն մշտապես կապված է Երևանի հետ ու այդպես էլ կմնա։ Չգիտեմ երբ կվերադառնամ, բայց հուսով եմ այդ օրը շատ հեռվում չէ։ 

-Ինչ նորություններ սպասենք առաջիկայում, խոսքը անձնական և գործնականի մասին է:
-Նորություններ շատ կան, չեմ բացի փակագծերը, բայց կարող եմ հստակ ասել, որ այս տարին շատ ավելի բեղմնավոր տարի է ու առաջիկայում սպասվում են բազմաթիվ նոր երգեր, այս ամիս դրանցից երկուսը կհանձնվի իմ սիրելի երկրպագուների դատին, իսկ անձնական կյանքս առայժմ չեմ պլանավորում, քանի որ ամբողջությամբ տարված եմ աշխատանքով ու կարիերայով։ Չափազանց շատ աշխատանք ունեմ ու ժամանակս չի ներում անձնականի մասին մտածել։

-Այսօր դուք կատարյալ երջանիկ եք:
-Կատարյալ երջանիկ մարդ չկա, բայց ես երջանիկ եմ։ Ինձ համար երջանկությունն այլ պատկերացում է. ամեն օր, երբ առավոտյան արթնանում եմ, աչքերս բացում Աստծո կամոք, դա արդեն երջանկություն է։
-Ինչ կավելացնեք վերջում:
- Ուղղակի շնորհակալ եմ անկեղծ զրույցի ու ինձ անդրադառնալու համար, իհարկե կուզենամ ամեն մեկը զբաղվի իր գործով, քիթը չխոթի ուրիշի կյանք, ԶԼՄ-ները հատկապես։ Թող լինի առողջ մրցակցություն և լուսաբանեն միայն ճշմարիտ տեղեկություն ու ոչ անձնական։

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Արման Անտոնյանի անձնական արխիվից