ՇՈԿ. Էթերի Ոսկանյանն ու Ալեքսանդր Բաբասյանը սիրավե՞պ ունեն. ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՇՈԿ. Էթերի Ոսկանյանն ու Ալեքսանդր Բաբասյանը սիրավե՞պ ունեն. ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ



Տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Էթերի Ոսկանյանի և Թելման Խաչատրյանի միությունը: Այս ամենը սկսվեց նրանից, որ նրանք «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի գլխավոր դերասաններն էին:

Եվ ինչպես նորություն չէ` հանրությունն ունի սովորություն դերասանի կերտած դերն ու իրավիճակը նույնացնելու նրա իրական կյանքին:

Այս դեպքում Էթերին և Թելմանը օգտվում էին առիթից և հանուն սեփական PR-ի և սերիալի հետաքրքրության` պահում էին ինտրիգը և համատեղ ռոմանտիկ ու ջերմ տեսանյութեր տարածում:



Այս ամենը ստիպում էր հանրությանն էլ ավելի վստահ լինելու, որ սերիալային զույգը իրական կյանքում միասին է:

StarNews-ը ևս բազմիցս անդրադարձել էր նրանց, սակայն ինչպես ասում են`ժամանակն ամեն ինչ ցույց է տալիս:

Օրերս մեկնարկեց «3 նամակ Բելլայից» հեռուստանովելը, որում ընդգրկված են Էթերի Ոսկանյանն ու Ալեքսանդր Բաբասյանը: Ըստ սցենարի` Ալեքսանդրը սիրահարված է Էթերիին: Դե իհարկե`տևական ժամանակ անց հնարավոր է հանրությունը կրկին սցենարը նույնացնի դերասանների կյանքի հետ, սակայն ի տարբերություն նախորդ դեպքի` այստեղ այլ է:

StarNews-ի տեղեկություններով`Ալեքսանդր Բաբասյանը նոր սիրելի ունի: Օրեր առաջ Բաբասյանը ցույց էր տվել , թե ինչպես է զրուցում ինչ որ աղջկա հետ, ում նկարը ևս այնքան էլ չէր տարբերվում Էթերիից(վարսեր, կառուցվածք):
 

Այստեղ հարց է ծագում` արդյո՞ք Բաբասյանն ու Էթերին միասին են, և արդյո՞ք ի տարբերություն Թելմանի, երբ սերիալի սիրային հարաբերությունները հանրությունը տեղափոխել և վերագրել էր իրական կյանքին, այստեղ հակառակն է` սիրավեպն է տեղափոխվել հեռուստանովելի սցենար:

Նշենք նաև, որ Ալեքսանդրը ինքն իրեն մատնում է նրանով, որ ամբողջ հեռուստանովելի թիմից նախընտրեց Էթերիի հետ հրապարակում անել, որտեղ սիրահարի աչքերով նայում է նրան: