Ինչպես է անցել Սոնա Շահգելդյանի ծննդյան 33-ամյակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է անցել Սոնա Շահգելդյանի ծննդյան 33-ամյակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Երգչուհի Սոնա Շահգելդյանը փետրվարի 14-ին նշեց ծննդյան տարեդարձը:
EXCLUSIVElife.am-ը խոսել է երգչուհու հետ ով մանրամասներ է ներկայացրել ծննդյան օրվանից։

«Ամեն տարի տարբեր ձևերով եմ նշում։ Այս տարին ևս տարբերվեց մյուսներից և ամենակարևորը անցավ բարձր տրամադրությամբ և ջերմ մթնոլորտում»- ասաց Սոնան։

Տարին լի է եղել ձեռքբերումներով իրականացել են Սոնայի սպասելիքները և ցանկությունները։

Խոսելով ծննդյան երազանքների և ցանկությունների մասին օրվա հոբելյարը ասաց․
«Յուրաքանչյուր տարվա պահած երազանքս փորձում եմ իրականացնել: Պահում եմ ցանկություն, որ լինեմ առողջ իմ ընտանիքի հետ և իհարկե ամբողջ աշխարհին խաղաղություն և թող վատ բաներ երբեք չլինեն»:

Սոնային երջանկություն են պարգևում իր ամուսինը, բալիկը, մայրը, հարազատները և լավ մարդիկ:

«Երջանկություն է այն որ իմ մտերիմները իմ կողքին են ու այն որ իմ հանդիսատեսը ինձ սիրում է և իմ կողքին է լինում»:

Սոնա Շահգելդյանը դարձավ 33 տարեկան։

Սոնան ծննդյան օրվանից լուսանկարներ է տրամադրել EXCLUSIVElife.am-ին։








Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից