Ծնվել է Գոհար Ավետիսյանի որդին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է Գոհար Ավետիսյանի որդին



Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը լույս աշարհ է բերել առաջնեկին։ Դիմահարդարման մասնագետն ու նրա քաղաքացիական ամուսինը որդի են ունեցել։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս: 4 կիլոգրամ երջանկություն եւ անիրական սեր առաջին վայրկյանից: Թերեւս սա լավագույն ծննդյան նվեր է իմ կյանքում (այն վաղն է, բայց ես արդեն միեւնույն է): Բոլորին ցանկանում եմ զգալ այս երջանկությունը», - մակագրել է լուսանկարը նա։

Գոհար Ավետիսյանի հղիության մասին լուրը շոկ էր երկրպագուների համար. հայտնի վիզաժիստի հետեւորդները նույնիսկ չէին էլ կռահում, որ նա հանդիպել է երկրորդ կեսին։ Ավետիսյանն ավելի վաղ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում էր կլորացած որովայնը, իսկ այսօր Instagram-յան էջում տեղադրել է ուլտրաձայնային հետազոտության արդյունքը։