Կայացավ Կարեն, Լիանա և Դավիթ Զաքարյանների մենահամերգը` «Զաքարյան» նվագախմբի կենդանի նվագակցությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացավ Կարեն, Լիանա և Դավիթ Զաքարյանների մենահամերգը` «Զաքարյան» նվագախմբի կենդանի նվագակցությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Ապրիլի 5-ին, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Կարեն, Լիանա և Դավիթ Զաքարյանների մենահամերգը:

Կարեն Զաքարյանը մանրամասներ է ներկայացրել EXCLUSIVElife.am-ին կայացած համերգից: 


Երեկոյի ընթացքում Զաքարյանները կատարել են հիմնականում աշուղական և ժողովրդական երգեր:

«Համերգն իրականում անցավ սպասվածից ավելի ջերմ մթնոլորտում: Իհարկե սկզբում լարվածությունն ու հուզմունքն անպակաս էին, քանի որ իսկապես պատասխանատվությունը բավականին մեծ էր, բայց շնորհիվ սիրառատ հանդիսատեսի ջերմ ընդունելության ու ծափայարությունների, երկուսն էլ րոպեների ընթացքում անցան և արդեն սկսեցինք իսկապես վայելել ամեն րոպեն».- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Զաքարյանը: 

Համերգին ներկա էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, պրոֆեսորներ և մի շարք այլ անվանի մարդիկ: 


«Համերգի վերջում, երբ հանդիսատեսը իր տպավորություններով սկսեց կիսվել, մենք իսկապես հասկացանք, որ մեր ազգային երաժշտությունը շարունակում է մնալ արդիական: Ի դեպ մի հետաքրքիր փաստով կիսվեմ, երբ սկսեցինք համերգի վերջում շփվել հանդիսատեսի հետ, իմացանք, որ շատերը մարզերից և հեռու քաղաքներից են եկել հատուկ այդ երեկոյի համար, և այդ փաստը մեզ էլ ավելի ոգեշնչեց, որպեսզի այսուհետ հաճախակի ներկայանանք համերգային ծրագրով ոչ միայն Երևանում այլ նաև մարզերում: Համերգից ստացած հույզերտ դեռ երկար կմնան մեր հուշերում».- ասաց Կարենը:

EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է երեկոյի լուսանկարները: