Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 28936-ի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 28936-ի



ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հուլիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 28936 է:

Առողջացածներ - 16302
Փաստացի բուժվողներ - 11984
Ընդհանուր թեստեր - 123815
Մահվան ելքեր - 484
Մահվան ելքեր այլ պատճառով - 158


Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
✅մնացե'ք տանը,
✅սահմանափակե'ք շփումները,
✅հետևե'ք անձնական հիգիենային,
✅հաճախակի լվացե'ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
✅հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
✅շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
✅գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
✅եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
✅պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
✅խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

 Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: