Երկրում ատելության մթնոլորտ է, 4 կողմից թքում են իրար վրա․ Արամո
Դժգոհ է նաև պատմամշակութային շենքերի նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականությունից։ Արամոն ցավով հակադարձում է Արթուր Մեսչյանին՝ ասելով․«Քանդե՛ք, ինչ ասեմ․․ բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քանդեք, ինչ կա քանդեք, որովհետև սեփականատերերը առել են։
էսօր 100 տարվա շենք չի մնացել, հետո ասում եք՝ 2700 տարեկա՜ն Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը, տեսնեմ ուր եք հասնելու․․
Երևանը մարդիկ են, մարդու տեսակ է, ապրելակերպ ․․․ Երևանը սիրելու համար պետք է լինես ազնիվ , մաքուր, առաքինի։ Ստեղծագործող, արարիչ լինես․․․ քո գործունեության մեջ․ կոշկակար լինելով, ակադեմիկոս, լինելով, բանվոր․․․ այ, դրա մեջ է Երևանը, Երևան քաղաքում սերը պակասել է, առաջ երևանում կոշկակարն ուրախ, զվարթ գնացել է, իր կոշիկն է սարքել, ասել՝ գնամ, էրևանցի Հակոբի կոշիկը չսարքե՞մ, բա էդ մարդը պտի թատրոն գնա»։