10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում




Ինչպես ցանկացած մահկանացու, այնպես էլ հանրաճանաչ աստղերը նույնպես անզոր են գտնվում մահվան դեմ: Մահը կարող է հասնել ամենաանկանխատեսելի պահին ու ամենաանսպասելի տարիքում: Ներկայացնում ենք 10 հայտնիների, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում:


Էմի Ուայնհաուս


Բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ, հայտնի է իր կոնտրալտովոկալով և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ: Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը:

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին
Մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին
Մահվան տարիքը ՝ 27
Մահվան պատճառ. ալկոհոլից պատահական թունավորումը, թմրանյութերի չարաշահումը:

Հիթ Լեդջեր



Ավստրալա-ամերիկյան հայտնի դերասան։ Հոլիվուդում Լեջերը նկարահանվել է տասնինը ֆիլմերում, որոնց թվում են «Իմ ատելության 10 պատճառները», «Ասպետի պատմություն», «Սապատավոր լեռը», «Խավարի ասպետը» ֆիլմերը։ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար Հիթ Լեջերը հետմահու պարգևատրվում է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներով։ Նա պատմության մեջ երկրորդ դերասանն է, ով հետմահու պարգևատրվել է «Օսկար» մրցանակով։

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին
Մահացել է 2008 թվականի հունվարի 22-ին
Մահվան տարիքը ՝ 28

Մահվան պատճառը. սուր թունավորում, որը առաջացել է ցավազրկողների, քնաբերների և տրանկվիլիզատորների համատեղ ազդեցությունից։


Կուրտ Քոբեյն


Ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ և նկարիչ։ Հայտնի է որպես «Nirvana» խմբի վոկալիստ։ Ծնողների խոսքերով նա արդեն 2 տարեկանում լսում էր The Beatles-ի երգերը, 4 տարեկանում նա գրել է իր առաջին երգը։ Կուրտը շատ էր սիրում The Beatles խումբը և իր կուռքն էր համարում այդ խմբի վոկալիստ Ջոն Լենոնին: Երաժշտական տվյալներից բացի նա դրսևորում էր իրեն որպես լավ նկարիչ։

Ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին
Մահացել է 1994 թվականի ապրլի 5-ին
Մահվան տարիքը՝ 27
Մահվան պատճառը. թմրանյութի մեծ դոզայից հետո ինքնասպան է եղել։


Փոլ Ուոքեր

 

Ամերիկացի դերասան, նախկին մոդել։ Խաղացել է մոտ 40 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով Ֆորսաժ ֆիլմում և նրա հաջորդ սերիաներում՝ Կրկնակի Ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5 և Ֆորսաժ 6 ֆիլմերում, ստացել է 5 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել 8 անգամ, որոնց թվում՝ 2 անգամ Ոսկե ազնվամորի «հակամրցանակի»։

Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին
Մահացել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին
Մահվան տարիքը՝ 40
Մահվան պատճառը. ավտովթար

Ուիթնի Հյուսթոն
 

Ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել։ Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով։ Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը»։

Ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին
Մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին
Մահվան տարիքը՝ 47
Մահվան պատճառը. թմրադեղերի չարաշահում


Արքայադուստր Դիանա


1981-1996 թվականներին եղել է Արքայազն Չարլզի կինը։ 1996 թվականի ամուսնալուծությունից հետո նա այլևս չէր կրում «ձերդ թագավորական մեծություն» և «Ուելսի արքայադուստր» կոչումները։100 մեծանուն բրիտանացիների ցուցակում Դիանան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին
Մահացել է 1997 թվականի օգոստոսի 31-ին
Մահվան տարիքը՝ 36
Մահվան պատճառը. ավտովթար

Բոբ Մառլի

Միջազգային լայն ճանաչման արժանացած ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր։ Չնայած նրան, որ Բոբ Մառլիի մահից անցել է երկար ժամանակ, միևնույն է նա այսօր էլ համարվում է ամենահայտնի և ամենալավ ռեգգի երգիչը: Բոբ Մառլին պանաֆրիկանիզմի և ռաստաֆարիական շարժման հայտնի կողմնակիցներից մեկն էր:

Ծնվել է 1945 թվականի փետրվարի 6-ին
Մահացել է 1981 թվականի մայիսի 11-ին
Մահվան տարիքը՝ 36
Մահվան պատճառը. չարորակ ուռուցք

Թուփակ Շակուր

Ամերիկացի ռեփեր, կինոդերասան և հասարակական գործիչ։ Շակուրը վաճառել է ավելի քան 75 մլն ալբոմ ամբողջ աշխարհում (դրանցից 50-ը՝ ԱՄՆ-ում)՝ նրան դարձնելով աշխարհի ամենավաճառվող կատարողներից մեկը։ Rolling Stone ամսագիրը նրան 86-րդ տեղում է դրել բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում:

Ծնվել է 1971 թվականի հունիսի 16-ին
Մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին
Մահվան տարիքը՝ 25

Մահվան պատճառը. հրազենյանի վիրավորում


Ջոն Լենոն



Բիթլզ խմբի հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտ։ 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։ Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ Հանրահայտ «Imagine» երգում արտահայտված են Լենոնի մտքերը այն մասին, թե ինչպես պետք է կազմավորված լինի երկիրը։

Ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին
Մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին
Մահվանք տարիքը՝ 40
Մահվան պատճառը. հրազենային վիրավորում

Էլվիս Փրեսլի



Ամերիկացի երաժիշտ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից։ Փրեսլիին հաճախ կոչում էին «Ռոքն'ռոլի արքա»: Փրեսլին 20-րդ դարի ամենանշանավոր երաժիշտներից մեկն է։ Հաջողության հասնելով մի շարք ժանրերում՝ ներառյալ փոփ, բլյուզ և գոսփել, նա ամենավաճառված մենակատարն է երաժշտության պատմության մեջ՝ ավելի քան 600 միլիոն օրինակ ալբոմների վաճառքով ամբողջ աշխարհում:

Ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին
Մահացել է 1977 թվականի օգոստոսի 16-ին
Մահվանք տարիքը՝ 42
Մահվան պատճառը. թմրանյութերի չարաշահում