«Մեկ տարի բաժանված ենք եղել, որից անմիջապես հետո՝ ամուսնացել». Նազիկ Բաղդասարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեկ տարի բաժանված ենք եղել, որից անմիջապես հետո՝ ամուսնացել». Նազիկ Բաղդասարյան



Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը սիրում է հիշարժան դարձնել իր ծննդյան օրերը: Դերասանուհի-երգչուհին դարձել է 32 տարեկան: Թե ինչպես է նշել, ինչպիսին են իր եւ ամուսնու հարաբերությունները, ճգնաժամային ինչ շրջան են հաղթահարել մինչեւ ամուսնանալը, նա պատմել է BRAVO.am-ին:

«Անկախ կարանտինից, ուզում էի օրս տոն դարձնել: Նշել եմ ամենահարազատ մարդկանց հետ»,-պատմել է Նազիկը եւ հավելել, որ առաջին անակնկալը մատուցել է ամուսինը՝ դերասան, հաղորդավար Արթուր Գեղամյանը.«Նա տուն եկավ շատ գեղեցիկ ծաղկեփնջով, որում, ի դեպ, այնպիսի ծաղիկներ են, որոնք չեն թոշնում: Չգիտեմ՝ ինչպես է կարողացել գտնել, բայց այնպես է արել, որ ես, ծաղիկներ շատ սիրելով, անընդհատ տեսնեմ դրանք եւ ժպտամ»:



Կեսգիշերին դերասանուհուն շնորհավորել է նաեւ որդին՝ Դանիելը.«Չնայած, որ նրա համար ուշ ժամ էր, չէր քնել, որ շնորհավորի: Դա մի այլ զգացողություն է, երբ տղադ է շնորհավորում քեզ»:

Նազիկը նշել է, որ իրենց ընտանիքը շուտով կդառնա 8 տարեկան.«Այս ընթացքում եղել են ճգնաժամային օրեր, սակայն ամենակարեւորը սերն է: Վեճերը նորմալ եմ համարում, քանի որ դրանցից հետո մի այլ քաղցրություն է լինում. ինչու չէ, մեր կյանքում էլ են լինում, բայց շատ արագ են հարթվում: Երբ դիմացինին սիրում եւ հարգում ես, վեճերը երբեք նստվածք չեն թողնում, ինչն էլ հենց ամուր հիմքն է ընտանիքի: Այժմ հրաշալի շրջան է. կարանտինը մեզ ավելի է մոտեցրել, ջերմացրել: Եթե առաջ ամբողջ ընտանիքով վազքի մեջ էինք, այժմ հիմնականում տանն ենք, ինչն էլ ջերմ կապվածություն է ստեղծել»:


Դերասանուհին պատմել է, որ մինչ ամուսնությունը երկար ժամանակ են ճանաչել միմյանց՝ ունենալով նաեւ դժվար օրեր.«Մեկ տարի բաժանված ենք եղել: Այնպիսի վեճ էինք ունեցել, որ ուղիղ մեկ տարի չենք խոսել, որից հետո, սակայն, անմիջապես ամուսնացել ենք: Սիրտս գրավելու համար Արթուրը մեր շքամուտքը վարդի թերթիկներով եւ մոմերով էր զարդարել: Այդ տարիներին դա բավական ռոմանտիկ քայլ էր»:

Իրեն երազկոտ մարդ է համարում.«Ամենակարեւոր եւ առաջնային երազանքս այսօր միայն այն է, որ բոլորս առողջ լինենք, համաճարակը շուտ նահանջի: Շատ եմ կարոտում առանց դիմակների կյանքն ու, իհարկե, թատրոնը»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում