«Լավ հայր կլինեմ». Դավա Մանուկյանը երազում է դուստր ունենալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լավ հայր կլինեմ». Դավա Մանուկյանը երազում է դուստր ունենալու մասին





Արդեն մի քանի շաբաթ է՝ հանրությունը կասկածում է, որ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան եւ Դավիթ Մանուկյանը լարված հարաբերություններ ունեն։ Համցանցում նույնիսկ տեսանյութ է հայտնվել, որում երեւում է՝ ինչպես են արտիստները սկանդալ սարքել հենց Մոսկվայի կենտրոնում։

Դավիթն այժմ փորձում է արժանանալ սիրելիի ներողությանը։ Նա նախ սրտառուչ հոլովակ է հրապարակել, որում խոստովանել է՝ «ոչինչ չէի գողանա, իսկ Օլգա Բուզովային կգողանայի»։ Սակայն աստղը ոչ մի կերպ չի արձագանքել տեսանյութին։



Այս անգամ ռեփերը Stories բաժնում հետեւորդների հետ կսիվել է ապագայի մասին իր մտքերով. «Հարզատներս, ես հասկացել եմ, որ շատ եմ ուզում երեխաներ ունենալ։ Գիտակցված: Եվ շատ եմ ուզում դուստր ունենալ՝ հայրիկի արքայադուստրy: Գիտեմ՝ մի օր հայր կդառնամ եւ լավ հայր կլինեմ։ Խոստանում եմ՝ լավ հայր լինել։ Սա գիտակցված զգացում է։ Երեխան կծնվի, ես ամեն ինչ մի կողմ կթողնեմ. ես պատրաստ եմ ամբողջ օրն անցկացնել իմ երեխայի հետ․ ամենուր տանել նրանց ինձ, ամբողջ օրը նրա հետ անցկացնել»։ Բուզովան առայժմ չի մեկնաբանել սիրելիի հայտարարությունը։