Էլեն Ազնավուրյանի ամենաթանկ և ամենաէժան գնումներն ու երեկոյան զգեստների բարդ ընտրությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էլեն Ազնավուրյանի ամենաթանկ և ամենաէժան գնումներն ու երեկոյան զգեստների բարդ ընտրությունը




Tert.am Life-ը գրում է.

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life–ն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Էլեն Ազնավուրյանին: Էլենի խոսքով` առօրյայում հիմնականում նախընտրում է սպորտային ոճ:

«Գնումներ կատարելիս էլ սպորտային ոճի կողմ եմ գնում` չնայած երբեմն աղջկական հագուստների կարիք եմ զգում: Սպորտային կոշիկների համար հատուկ խանութ չկա, որտեղից միշտ գնումներ եմ անում: Վերջերս Adidas և Puma խանութներից եմ շատ գնումներ կատարում օնլայն տարբերակով»,-ասաց նա:

Էլենն ասաց, որ սիրում է և՛ խանութներ գնալ, և՛ օնլայն գնումներ անել. «Հիմնականում օնլայն եմ պատվիրում, բայց երևանյան խանութներից նույնպես օգտվում եմ: Սիրում եմ Zara խանութը, որովհետև այնտեղ ցանկացած տեսակի հագուստ գտնում եմ: Շատերը խուսափում են օնլայն գնումներից, բայց ինձ հետ դեռ չի եղել, որ հագուստի չափսը չհամապատասխանի, օնլայն գնումներս միշտ հաջող են լինում, քանի որ սանտիմետրով չափում եմ»:



Ըստ դերասանուհու`իր զգեստապահարանում գերակշռում են սև բլուզները. «Զգեստապահարանս հիմնականում մուգ գույների մեջ է, դժվարությամբ եմ գունավոր հագուստ գնում: Սիրում եմ դիմացինի հագին տեսնել գունավոր հագուստ, մտածում եմ` կցանկանայի կրել, բայց գնումներ անելիս մուգ գույների կողմ եմ գնում: Ասում են չէ՞, որ սևի մեջ են բոլոր գույները»:

Անդրադառնալով իր ամենաթանկ ու ամենաէժան գնումներին` Էլենն ասաց. «Շատ թանկ գնումներ չեմ անում, ամենաթանկ գնումս սև զգեստ է եղել, որը ձեռք եմ բերել Միացյալ Նահանգներից մոտ 200 դոլարով: Ամենաէժան գնումս եղել է բլուզ, որը պատվիրել եմ օնլայն` 2000 դրամով: Այնպես չէ, որ մատչելիների մեջ անորակն եմ գնում, նույնիսկ մատչելին պետք է որակյալ լինի: Եթե պետք է որակապես վատը լինի, ավելի լավ է գնել մի փոքր ավելի թանկ տարբերակը, որը նաև ավելի երկար ժամանակ կկրես: Ես իմ հագուստներից շուտ չեմ հոգնում, երկար եմ կրում, միայն կոշիկներն եմ շուտ մաշում»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ