Կենդանակերպի տարբեր նշանների հոգեբանական տարիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կենդանակերպի տարբեր նշանների հոգեբանական տարիքը




Մեզանից յուրաքանչյուրը տարիքի նկատմամբ իր վերաբերմունքն ունի։ Ոմանք հետևում են իրենց և ավելի երիտասարդ տեսք ունեն, մյուսները կարողանում են այնպիսի հնարքներ կիրառել, որպեսզի թաքցնեն տարիքը։ Իսկ երրորդներն էլ իրենց տարիքից բավական մեծ են երևում, կամ ընդհակառակը՝ փոքր, այն պատճառով, որ նրանց հոգեբանական տարիքը խիստ տարբերվում է ֆիզիկականից։ Նման տեսակետ ունեն նաև աստղաբանները. և ովքեր են, ըստ նրանց, կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները. երեխաներ, դեռահասներ թե՞ տարեց մարդիկ. եկենք պարզնեք Positive-ի հետ միասին։

1. Խոյեր
Անհամբեր և կենսուրախ Խոյերը նույնիսկ ծերության օրոք երեխաների են հիշեցնում։ Նրանք ամեն բան ոգևորությամբ են ընդունում և կարող են երեխայի պես քմահաճ լինել, եթե ինչ որ բան իրենց սրտով չլինի։

2. Ցուլեր
Ցուլերի համար ժամանակը կարծես կանգ առնի մանկության և պատանեկության արանքում։ Այս նշանի ներկայացուցիչները անկեղծ են, պրագմատիկ և ռոմանտիկ, բայց նրանք դժվարությամբ են կիսվում իրենց ունեցածով ուրիշների հետ։ Դա վերաբերում է թե զգացմունքներին, թե ունեցվածքին։

3. Երկվորյակներ
Երկվորյակները ավելի շատ դեռահասների են նման լինում հասուն կյանքի շեմին։ Նրանք հասուն տարիքում էլ նախընտրում են դեռահասի պես ապրել միայն մեկ օրով։

4. Խեցգետիններ
Խեցգետինները կարծես մնացած լինեն 20 և 30 տարեկանների մեջտեղում։ Նրանք ստեղծում են իրենց հարմարավետությունը, աշխատում են ընտանիքի բարօրության համար և զգայական աջակցության կարիք են զգում ինչպես բոլոր երիտասարդները, որոնք նոր են սկսում իրենց հասուն կյանքը։

5. Առյուծներ
Ինքնաբավ Առյուծները երիտասարդ տարիքում իրենց տարիքից ավելի հասուն և համարձակ են։ Դեռ շատ երիտասարդ տարիքում նրանք արդեն 28-35 հոգեբանական տարիքին են համապատասխանում և միշտ ինքնավստահ են։

6. Կույսեր
Կույսերը դեռ մանկուց ինքնուրույն և պատասխանատու են։ Նրանց հոգեբանական տարիքը 35-42-ն է համապատասխանում։ Նրանք հոգ են տանում նրանց համար, ովքեր կախված են իրենցից։

7. Կշեռքներ
Կշեռքները 50 տարեկանին համապատասխան դատողություն ունեն դեռ շատ վաղ տարիքում։ Նրանց զուգընկեր է պետք, ում հետ նրանք ներդաշնակություն կգտնեն։

8. Կարիճներ
Կարիճները, միշտ ձգտելով հասնել իրենց նպատակներին, հաճախ իմպուլսիվ են ինչպես 50-ին մոտ մարդիկ։ Նրանք ողջ կյանքում կարող են բազմապատկել իրենց ունեցածը, երբեմն սպոնտան են, բայց միևնույն ժամանակ շատ իմաստուն։

9. Աղեղնավորներ
Աղեղնավորները միշտ կենտրոնացած են իրենց սեփական զարգացման վրա։ Նրանք չեն ընդունում պայմանականությունները, որը հատուկ է 60-ին մոտ մարդկանց։

10. Այծեղջյուրներ
Այծեղջյուրների համառությունն ու աշխատասիրությունը կարելի է համեմատել 60-70 տարեկան մարդկանց՝ իրենցից հետո ժառանգություն թողնելու փորձերի հետ։ Նրանք անընդհատ առաջ են շարժվում, առանց մոռանալու, որ իրենց ռեսուրսներն անսպառ չեն։

11. Ջրհոսներ
Մանկական անմիջականության, կենսախնդության համադրությունը ձեռք բերած փորձի և իմաստնության հետ Ջրհոսներին նման է դարձնում 70-77 տարեկան մարդկանց։ Նրանք նուրբ են, հավատում են բարուն ու հրաշքներին և խորաթափանց են։

12. Ձկներ

Երազկոտ ձկները մանկուց փոքրիկ ծերուկների տպավորություն են թողնում՝ աշխարհը իդեալական դարձնելու իրենց պայքարի շնորհիվ։ Նրանք հաճախ մեզանից ավելի խորն են մտածում, ինչպես 80-ին մոտ մարդիկ։