«Սա Թուրքիայի կողմից արված ցեղասպանության հերթական փորձն է». Գևորգ Ղազարյանի հրապարակումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սա Թուրքիայի կողմից արված ցեղասպանության հերթական փորձն է». Գևորգ Ղազարյանի հրապարակումը




Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի սահմանին տեղի ունեցող մարտերի մասին։

«Իմ հայ և ոչ հայազգի ընկերներ: Երեկ վաղ առավոտյան ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի սահմանների վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Էսկալացիայի պաշտոնական հայտարարությունից րոպեներ անց թուրք-ադրբեջանական մամուլը սկսեց տեսանյութեր հրապարակել առաջնագծից, ինչն ապացուցում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին նախապես ծրագրել է հարձակումը: Հայաստանը, վստահաբար, իր ողջ ներուժով կապահովի Արցախի անվտանգությունը՝ տրամադրելով ռազմական ռեսուրսներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկրի իր ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը: Մենք խստորեն դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիան՝ մեր հայրենի հողի դեմ. իմ եղբայրներն ու քույրերն են այժմ կանգնած իրենց բիբլիական հողում: Սա Թուրքիայի կողմից արված ցեղասպանության հերթական փորձն է: Թուրքիան իր այս ահաբեկչությամբ նպաստում է ևս մեկ համաշխարհային պատերազմի»,- գրել է Ղազարյանը: