Հակառակորդը վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ՝ զենքեր ու ֆեյքեր. Արծրուն Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հակառակորդը վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ՝ զենքեր ու ֆեյքեր. Արծրուն Հովհաննիսյան




Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ նա նշել էր, որ քիչ առաջ երկու նոր ապատեղեկատվություն է տարածել ադրբեջանական կողմը. «Բաքուն պաշտոնական մակարդակով ներկայացրել է իբր բարձրաստիճան զինվորականների կորստի մասին, ինչպես նաեւ Մարտունիի զորամասի ամբողջական ոչնչացման մասին. դրանք չեն համապատասխանում իրականությանը: Մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելը ևս սուտ է

Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ... մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են մեր ու իրենց կորուստները: Դրա համար փորձելու են իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել»,-ասել էր Հովհաննիսյանը: