Կրեմլը կոչ է անում է երկրներին Ղարաբաղում հակամարտության կրակին յուղ չլցնել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կրեմլը կոչ է անում է երկրներին Ղարաբաղում հակամարտության կրակին յուղ չլցնել




Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտող Ադրբեջանին եւ Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակին, եւ կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցին: Այսպիսի հայտարարություն է երեքշաբթի լրագրողներ հետ զրույցում արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կրեմլում, առաջին հերթին, ելնում են շուտափույթ հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունից: Որեւէ ռազմական աջակցության կամ ռազմական գործունեության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակին: Մենք կտրականապես դեմ ենք դրան եւ համաձայն չենք հարցի նման ձեւակերպման հետ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, ինչպիսիք են Թուրքիան, ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդ կողմերին համոզեն դադարեցնել կրակը եւ վերադառնալ այս երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ղրղզ գործընկեր Սոորոնբայ Ժեենբեկովի հետ չի քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջոցով Հայաստանին օգնության թեման: Ղրղզստանի ղեկավարը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան: «Ոչ։ Երեկ խոսքը եղել է ռուս-ղրղզական երկկողմ հարաբերությունների մասին: Քննարկվել է համագործակցության հարցերի շատ լայն շրջանակ: Քննարկվել են նաեւ ԵԱՏՄ միջոցով ինտեգրման արդիական հարցեր: Ձեր հարցի թեման առարկայական չի քննարկվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի եւ Ղրղզստանի նախագահները երկուշաբթի քննարկել են ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանին օգնությունը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին»: