Լավագույն սեքսի 3 կանոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լավագույն սեքսի 3 կանոն




Լավ սեքսը կախված չէ ձեր ֆիզիկական պատրաստվածությունից, ակրոբատիկական հնարքներ կատարելու կարողությունից կամ պոռնո դերասանների գործողություններին ընդօրինակելուց: Լավ սեքսը սկսվում է գլխից: Հենց այնտեղ են ծագում ցանկությունները, որոնք այնուհետև գիտակցում է մեր մարմինը: Որքան ավելի լավ եք հասկանում ինքներդ ձեզ, այնքան ավելի ներդաշնակ կլինի ձեր ֆիզիկական հարաբերությունը զուգընկերոջ հետ: Ահա լավագույն սեռական հարաբերությունների 3 կանոնները։

1. Զուգնկերները պետք է միմյանց հանդեպ անկեղծ ձգողականություն և էմոցիաներ ունենան։ Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է։ Բայց դուք կզարմանաք, երբ իմանաք, թե քանի սեռական հարաբերություն է տեղի ունենում պարզապես այն պատճառով, որ երկուսն էլ «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էին»: Եվ հաճախ գործընթացի ավարտից հետո երկուսն էլ ուրախության և բավարարվածության փոխարեն դատարկության և կորստի զգացում են ունենում: Սեռական ակտի համար ավելի կարևոր մի բան կա, քան ֆիզիկական շփումների շարքն է։ Այն է հոգեկան մտերմությունն ու կապը։

2. Նախախաղը կարևոր է։ Այո, երբեմն ինքնաբուխ սեքսն առանց նախախաղի կարող է զուգընկերներին մեծ հաճույք պատճառել: Այնուամենայնիվ, հաջողության գաղտնիքը փոխադարձ համաձայնությունն է և ընդհանուր սպասելիքները: Կարևոր է, որ կարողանաք զրուցել ձեր զուգընկերոջ հետ: Եվ դա կարելի է անել ոչ միայն բառերով:


3. Սեքսի մեջ շտապողականություն պետք չէ։ Եվ սա ոչ այնքան գործընթացի տևողությանն է վերաբերվում, որքան դրա հանդեպ վերաբերմունքին: Զուգընկերները պետք է հանգիստ լինեն, միմյանց հանդեպ վստահություն ունենան, չտարվեն հեքիաթներով և թյուրիմացություններով: Միմյանց վստահող մարդիկ ունակ են ավելի շատ հաճույք ստանալու սեքսից, քան երկու անծանոթ մարդիկ, ովքեր «պատահաբար» հայտնվել են նույն անկողնում: