«Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը»․ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը»․ Փաշինյան




Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությանն ճանաչման հնարավորությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Մեր օրակարգում այդպիսի տարբերակ կա (Ղարաբաղի անկախության ճանաչումը)։ Կա նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրման տարբերակը, հնարավորություն կա ստորագրելու անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր»,- ասել է Փաշինյանը Երեւանում ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ տարբերակները քննարկվում են, եւ որոշումներն ընդունվելու են՝ «որոշ գործոններից կախված»։