ՊՆ-ն ու ՊԲ-ն հերքում են Գյանջային հարվածելու վերաբերյալ Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊՆ-ն ու ՊԲ-ն հերքում են Գյանջային հարվածելու վերաբերյալ Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը




ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմը հարվածներ է հասցնում Գյանջա քաղաքին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ այդ տեղեկությունը սուտ է։
Գյանջային հարվածելու ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է նաև Արցախի պաշտպանության բանակը․

«Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցները ժամեր առաջ նաև կեղծ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը հարվածներ է հասցրել Թերթեր քաղաքին։