Լրահոս

«Այս պահին եւ՛ Հադրութի, եւ՛ հարավային ուղղություններով մարտերը շարունակվում են». Վահրամ Պողոսյան. «Ազատություն»




Այս պահի դրությամբ եւ՛ Հադրութի ուղղությամբ, եւ՛ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա նշել է, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի բանակի նախահարձակ գործողությունները, որոնց Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս:

«Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասել է Պողոսյանը: