Սյունեցիներն ասում էին. «Մեր լեռների պես դու կմնաս հավերժ. դու և մյուս նահատակված հերոսները պայքարում էիք նաև թուրք- ադրբեջանական ահաբեկիչների դեմ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սյունեցիներն ասում էին. «Մեր լեռների պես դու կմնաս հավերժ. դու և մյուս նահատակված հերոսները պայքարում էիք նաև թուրք- ադրբեջանական ահաբեկիչների դեմ»



Սյունիքի մարզի և Սիսիան քաղաքի մեծ թվով բնակիչներ իրենց ցավակցությունն են հայտնում թուրք–ադրբեջանական հրոսակախմբերի դեմ կռվում զոհված բոլոր քաջարի հերոսների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին ու զինակից ընկերներին: Այդ հերոսների թվում է օրեր առաջ թուրք-ադրբեջանական տականքի դեմ առաջնագծում իր զինակից ընկերների հետ պայքարի ելած ու հերոսի մահով նահատակված սիսիանցի 31-ամյա Արայիկ Սաֆյանը, ով որպես սպա ծառայում էր զինված ուժերում: 

Իր ծառայության ընթացքում Ա. Սաֆյանը առաջին հերթին աչքի է ընկել իր մարդկային բարձր հատկանիշներով ինչը զգացել են առաջին հերթին զինվորները: Իզուր չէ, որ անգամ ծառայությունից զորացրված զինվորները կապը չեն խզել նրա հետ: 

Նրան ճանաչողները միշտ ասում էին. «Նա պատրաստ է եղել հանուն հայրենիքի զոհել իր կյանքը և նրա սեղանի ամենօրյա գրքերից էր Աստվածաշունչը: 

Նրա սիրած գրողներն են եղել Համո Սահյանը, Ակսել Բակունցը, Սևակը, Տերյանը: Դեռ մանկուց տարված է եղել Շիրազի ստեղծագործություններով և ամեն անգամ երբ զորամասում տեղի էր ունենում նորակոչիկների երդման արարողություն, նրանց համար արտասանում էր Մեծն Շիրազի՝

 Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես, 
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: 
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, 
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: 
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, 
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ...,- SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին զանգահարած քաղաքացիները: 

Մենք թե՛ քեզ թե՛ մյուս հերոս առյուծ ու արծիվ նահատակված քաջ հայորդիներին բացակա չենք դնի: 

Դուք ձեր հերոսական քայլով ուղեցույց դարձաք մեր հետագա սերունդներին, ովքեր բաց ճակատով հպարտանալու և ի լուր աշխարհին ասելու են, որ դուք պայքարեցիք ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև միջազգային ահաբեկիչների, այդ թվում՝ Էրդողանի ու Ալիևի ոճրագործությունների դեմ: 

Իր կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած, 31-ամյա Արայիկ Սաֆյանն է։