Լրահոս

«Սեպտեմբերի 12, 13-ին տեսանք իրար, 2 ուրիշ օր…դրանից հետո ամեն օր ասում էիր…»․ Արցախում զոհված Սամվելի մասին ընկերուհու հուզիչ գրառումը



Աննա Մկրտչյանը հրապարակել է առшջնшգծում զոհվшծ սիրելիի` Սամվելի լուսանկարներն ու գրել հետևյալը. 

«Ինչպես դու ես միշտ սիրել քեզ ասեմ՝ իմ կապուտաչյա․․ Ես ամենաբախտավոր աղջիկն եմ, որ դու և սիրտդ ինձ եք ընտրել, երջանիկ եմ այն հրաշք պահերի համար, որ քո հետ եմ անցկացրել։ Քո կողքը անցկացրած պահերը, ժպիտդ, ձենդ, աչքերդ, ԴՈԻ լինելու եք իմ հիշողության մեջ ՀԱՎԵՐԺ․․Ցանկանում եմ զանգես, կարդամ զինվորս և մտածեմ թե ինչ բառերով եմ քեզ ուժ տալու, սակայն դու հերթ չտաս ինձ՝ քեզ ուժ տալու։ 1-ին վայրկյանից ասել ես «դուխդ չքցես կյանքս, լավ է լինելու»․․ էլի զանգի, զանգի ասա, որ ուժեղ լինեմ․․. 

 Ուժեղ եմ, քեզանից եմ սովորել ուժեղ լինել, հավանաբար զգում էիր ինչ է լինելու մեր հետ դրա համար ինձ սովորացրեցիր ուժեղ լինել: Դու մինչ բանակ գնալդ կայացած ՄԱՐԴ էիր, կայացած քո մասնագիտության մեջ՝ իմ խելացի ծրագրավորող։ Շատ մարդիկ փորձառու լինելու հետ մեկտեղ զիջում էին քեզ իրանց գիտելիքներով: Ինձ ասում էիր «հավատու՞մ ես չէ, որ նենց եմ անելու ինձ ճանաչեն», այժմ քեզ ճանաչելու են․․ Սամս, յուրաքանչյուր տեղ իմ ճիշտը և օրինակը դու ես, յուրաքանչյուր տեղ հպարտացել եմ քեզնով, զարմանում եմ, ո՞նց է մարդը ընդունակ էսքան ճշտախոս լինել, «կյանքս քսան ամյակիդ նենց եմ անելու, որ ողջ կյանքդ հիշես» ասեցիր, արեցիր և այ տենց ճշտախոս մնացիր իմ սրտում.. Սեպտեմբերի 12, 13-ին տեսանք իրար, Երկու ուրիշ օր՝ կարոտով, սպասումով, եթե իմանայինք վերջինն ա․․․ դրանից հետո յուրաքանչյուր օր ասում էիր «Ան ես ամենաերջանիկ մարդն եմ»․․ Ես էլ եմ ամենաերջանիկը, որ քո սերն եմ եղել. Դու իմ կողքն ես, իմ հետ ես, իմ սրտի և իմ մտքի մեջ ես, իմ մեջ ես և ես քեզ սիրում եմ յուրաքանչյուր վայրկյան ավելի շատ ու ՄԻՇՏ։ Քո` Անուլիկ․․»:



Նյութի աղբյուրը այստեղ ։